Newmag-ը գրում է.
Բաքվի ռեժիմը կոռումպացված է, ավտորիտար և տնտեսական ճգնաժամի եզրին: Բացի այդ Ադրբեջանը պատրաստվում է դառնալ Եվրոպայի գազամատակարարներից մեկը: Փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահն իր կնոջը նշանակեց «Առաջին փոխնախագի» պաշտոնում: Մի կողմիц կարելի է սա դիտարկել որպես կանանց հզորացմանն ուղղված քայլ: Բայց երկրի տնտեսության վատ վիճակը, վերջերս մեծ աղմուկ բարձրացրած կաշառակերության սկանդալները, որոնցում ներառված էին նաև եվրապատգամավորները, ռեժիմի երկարակեցության ու ժողովրդավար աշխարհի հետ ապագա հարաբերությունների մասին հարց են առաջացնում:
Արմատավորված ռեժի՞մ, թե՞ թույլ պետություն
Միացյալ նահանգներն ու Եվրոպան հաճախ Ադրբեջանին դիմում են որպես «ռազմավարական գործընկեր», չնայած այդ երկրում քաղբանտարկյալների ռեկորդային թվի աճին ու ճնշված քաղաքացիական հասարակությանը: Տարիներ շարունակ ակտիվ լոբբինգի ջանքերի շնորհիվ Ադրբեջանը ժողովրդավար երկրների կառավարություններին ստիպել է լռել ու չբարձրաձայնել Բաքվում մարդու իրավունքների ոտնահարման մասին: Նախագահ Ալիևի կնոջ` Մեհրիբան Ալիևայի նշանակումն ուղղված է իշխող ընտանիքի անպատժելիության ու Ադրբեջանի ավտորիտար քաղաքական համակարգի արմատավորմանը: Freedom House-ին տված հարցազրույցում Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան Պաոլո Սորբելոն նշել է, որ «Մեհրիբան Ալիևայի նշանակմամբ Ալիևը հասկացնում է, թե ով է իր երկրում տերը: Ալիևի ընտանիքի ներկայությունը իշխանության գլխին չի քննարկվում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։